ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստանը հետաքրքրված է հնդկական «Pralay» բալիստիկ հրթիռներով. Idrw

Հայաստանը հետաքրքրված է հնդկական «Pralay» բալիստիկ հրթիռներով. Idrw

Հայաստանը հետաքրքրված է հնդկական «Pralay» մարտավարական բալիստիկ հրթիռներով, գրում է հնդկական Idrw–ն։

Նշվում է, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական «Barak-8» զենիթահրթիռային համակարգեր, որոնց մշակմանը մասնակցել է նաև Հնդկաստանը։ Ըստ աղբյուրի՝ հակաօդային պաշտպանության  այդ համակարգը հաղթահարելու համար Երևանը դիտարկում է հնդկական Pralay «երկիր-երկիր» դասի հրթիռների գնման հնարավորությունը։

Ինչպես հաղորդվում է՝ դրանք փոքր հեռահարության հրթիռներ են, որոնց առանցքային առանձնահատկությունը հետագծի վերջնական հատվածում մանևրելու և թռիչքի ուղղությունը փոխելու ունակությունն է։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ եթե գործարքը կայանա, Հայաստանը կդառնա «Pralay» համակարգի առաջին արտասահմանյան գնորդը։

  • Կիսվել: