շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հայաստանն ու Լեհաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Հայաստանն ու Լեհաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշն ու Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակցությունների արդյունքներով որոշել են համատեղ զորավարժություններ անցկացնել։

«Կայունությամբ, անվտանգությամբ և համագործակցությամբ հետաքրքրված երկրները մեր երկխոսության գործընկերներն են։ Ահա թե ինչու մենք հետաքրքրված ենք համատեղ զորավարժություններով, ռազմական ակադեմիաների միջև համագործակցությամբ և Լեհաստանի ու Հայաստանի պաշտպանական արդյունաբերության միջև փորձի փոխանակմամբ։ Այսօր ես այս հարցերը քննարկեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ», - ասել է Կոսինյակ-Կամիշը, փոխանցում է Լեհաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ Վարշավայում Հայաստանի դեսպանատանը նախատեսվում է նաև ռազմական կցորդի գրասենյակ բացել։

«Ժամանակակից աշխարհում անվտանգությունը կառուցվում է ոչ միայն ռազմական հզորությամբ, այլև տարածաշրջանի ապագան ռազմավարականորեն դիտարկող երկրների միջև պատասխանատու գործընկերության և երկարաժամկետ համագործակցության ցանցով», - ընդգծել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։

  • Կիսվել: