Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Հնդկաստանի ավիաբшզաներից մեկը
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Հնդկաստանի ավիաբազաներից մեկը: Այս մասին հայտնում են հնդկական ՌՕՈւ մամուլի ծառայությունից:
Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Ցականյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է ավիատեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված օբյեկտներին: Հնդկական կողմը հայտարարում է, որ այցը միտված է ռազմական համագործակցության ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և օպերատիվ համախմբմանը:
Դեռևս անցյալ տարի հնդկական ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ Երևանը մտադիր է Նյու Դելիից գնել մի քանի միավոր Սու-30 ՄԿ կործանիչներ: Սակայն ավելի ուշ նախարար Պապիկյանը հերքեց այդ տեղեկությունները։


