չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հայաստանի խաղաղապահ ուժերը Ղազախստանում մասնակցելու են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը. ԱԽ քարտուղար

Հայաստանի խաղաղապահ ուժերը Ղազախստանում մասնակցելու են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի տաղավարում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում որոշում կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:

«Լուրեր»-ի մեկնաբանը նշեց, որ Հայաստանը նման արձագանք չստացավ, երբ մեր երկրին էր օգնություն անհրաժեշտ: Խոսքն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ սուվերեն տարածքը խախտելու մասին է:  

«ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»,- ասաց Գրիգորյանը:

«Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի: Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»:

Հարցին՝ ինչ զորախումբ է նախատեսված ուղարկել Հայաստանից, և արդյոք մեկնե՞լ է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ զորախմբի մասնակցության և օպերացիայի մասին մանրամասն տեղեկությունը ՊՆ-ն պարբերաբար տրամադրելու է:

«Հայաստանի խաղաղապահ ուժերը մասնակցելու են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը»,- հայտնեց Գրիգորյանը:

 

 

 

  • Կիսվել: