երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա․  ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա․ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք դեռ չկա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա։ Հույս ունենք, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի սեպտեմբերի 15-ի երեկոյան:

Սիդորովի խոսքով՝ առաքելություն ուղարկելու առաջարկն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. այն աջակցություն է ստացել կազմակերպության բոլոր անդամ երկրների կողմից։

Նախօրեին  ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ասել էր, որ ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ «գնահատելու Հայաստանի սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը»։

Մինչդեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունը կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

  • Կիսվել: