Հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի տարածքում և չեն հատել սահմանը․ ՊՆ-ն հրապարակել է տեղանքի մանրամասն քարտեզը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։
Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը։