երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հարավային ռազմական օկրուգի ինժեներները կկատարեն հատուկ առաջադրանքներ Հայաստանի լեռներում

Հարավային ռազմական օկրուգի ինժեներները կկատարեն հատուկ առաջադրանքներ Հայաստանի լեռներում

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ինժեներական զորքերի ստորաբաժանումների մասնագետները Հայաստանում կկատարեն զորքերի սակրավորա-ինժեներական ապահովման խնդիրներ՝ Ալագյազի բարձրլեռնային զորադաշտում մարզումների շրջանակում, տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ռազմական ինժեներները խնդիրների կատարման համար կմեկնեն բարձրլեռնային զորադաշտի տարածք, որտեղ կկատարեն բնագծերի, դիրքերի եւ շրջանների ամրացված կահավորման հատուկ առաջադրանքներ։

Մասնագետները սակրավորա-ինժեներական առաջադրանքների կատարման շրջանակում հետիոտն կհաղթահարեն ականադաշտը, կկիրառեն հատուկ տեխնիկա, «Կորշուն» ականորսիչներ, ինչպես նաեւ գործի կդրվեն ականներ փնտրող շներ, որոնց կինոլոգիական հաշվարկները նախապես ավարտել են հատուկ պատրաստության պարապմունքները։

Զինծառայողները կկատարեն ականա-պայթուցիկ պատնեշների տեղադրում, կկահավորեն հրամանատարական կետեր բարձրլեռնային շրջաններում՝ ՀՌՕ-ի ռազմակայանի ստորաբաժանումների հետագա առաջադրանքները կատարելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: