կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԱՊԿ–ում հայտարարություն են ընդունել աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքների մասին

ՀԱՊԿ–ում հայտարարություն են ընդունել աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքների մասին

 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհուրդը հայտարարություն է ընդունել աղքատացված ուրանով զինամթերքի կիրառման հետևանքների մասին:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը ելնում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, և վնասակար տեխնոլոգիաների և սպառազինությունների կիրառման կանխարգելման կողմնակից է։
 
«Ելնում ենք մարդու և շրջակա միջավայրի համար հնարավոր ռադիոլոգիական սպառնալիքից, որը կապված է ռազմական նպատակներով աղքատացված ուրանի հետ զինամթերքի օգտագործման ու դրանով տարածքների աղտոտման հետ», - նշված է ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հայտարարության մեջ:
 
ՀԱՊԿ խորհրդարանականները նշում են, որ զինամթերքում օգտագործվող քայքայված ուրանի չափազանց բարձր խտությունը և կիսատրոհման զգալի ժամանակահատվածը նման զինամթերքը դարձնում են անխտիր ազդեցություն ունեցողի:
 
«Ակնհայտ ենք համարում մարդկանց, շրջակա միջավայրի և կենդանիների համար համապատասխան զինամթերքի կիրառման հետևանքով աղքատացված ուրանի մանր մասնիկներով տարածքի ռադիոակտիվ աղտոտման վնասը», - նշված է հայտարարության մեջ:
 
Խորհրդարանականները նաև ուշադրություն են հրավիրում պատմական նախադեպերին, մասնագետների գնահատականներին և կանխատեսումներին, որոնք բացահայտում են աղքատացված ուրանով զինամթերքի օգտագործման հնարավոր վտանգը, նախազգուշացնում շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման հետևանքով առաջացած բնապահպանական, հումանիտար և տեխնածին հետևանքների մասին:
 
Նրանք նաև խոսում են աղքատացված ուրանի օգտագործման հետևանքների լրացուցիչ գիտական ուսումնասիրության անհրաժեշտության մասին՝ անվտանգության միջազգային ստանդարտների և սահմանափակումների ձևավորման նպատակով:
Մոսկվայում դեկտեմբերի 19-ին ընթանում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 16-րդ լիագումար համատեղ նիստը: Հայաստանն ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել այդ միջոցառումներին։
 
ՀԱՊԿ-ին անդամակցում է 6 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:

  • Կիսվել: