շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀԱՊԿ-ն համաձայնեցրել է առաջիկա զորավարժությունների ծրագրերը

ՀԱՊԿ-ն համաձայնեցրել է առաջիկա զորավարժությունների ծրագրերը

Բրեստում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ անցկացված շտաբային բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են զորավարժությունների ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեվենկոն։

«Բրեստում տեղի են ունեցել ՀԱՊԿ-ի համատեղ եւ հատուկ զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման շուրջ երկրորդ շտաբային բանակցությունները։ Համաձայնեցվել են մտահաղացման հիմնական հարցերը, անցկացվել է տեղանքի հետախուզություն եւ ստորագրվել է արձանագրություն, որն արտացոլում է բոլոր կողմերի ընդհանուր տեսակետը առաջիկա իրադարձությունների վերաբերյալ»,- Twitter-ում գրել է Ռեվենկոն։

  • Կիսվել: