հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկներ կմշակի

ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկներ կմշակի

ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկներ կմշակի. տեղեկացնում է gazeta.ru-Ն։

Ուսումնասիրելու են սահմանամերձ առանձին հատվածներում առկա իրավիճակն ու իրականացնելու են մշտադիտարկման միջոցառումներ։

Արդեն Երևանում գտնվող աշխատանքային խումբը հանդիպումներ է անցկացնելու ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության ղեկավարությունների և 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարության հետ։

ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, ստեղծված իրավիճակը գնահատելու համար հինգշաբթի ժամանել է Հայաստան։ Գեներալ-գնդապետ Սիդորովը Երևան ժամանելուն պես հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում ստեղծված իրավիճակը։

  • Կիսվել: