ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԳՇ պետը մասնակցել է անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողների բացման արարողությանը

ԳՇ պետը մասնակցել է անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողների բացման արարողությանը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված, անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողների բացման և զոհված հայորդիների ոգեկոչման միջոցառումներին:

Հուշ-ցերեկույթների ընթացքում անդրադարձ է կատարվել մերօրյա հերոսների սխրանքերին ու քաջագործությանը, միասնական տերունական աղոթք է հղվել առ Աստված զոհվածների հոգու հանգստության համար, խոնարհվել են ծաղիկներ հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիներին նվիրված հուշակոթողներին: 

Այնուհետև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն Արմավիրի ուսումնական զորամասում մասնակցել է անմահ հերոսների հավերժության խորհուրդն ամփոփող հոգեհանգստյան աղոթքին և մոմավառությանը:

 

  • Կիսվել: