երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ֆոսֆորային զենքի կիրառման հարցով Հայաստանը կդիմի միջազգային բնապահպանական կառույցներին

Ֆոսֆորային զենքի կիրառման հարցով Հայաստանը կդիմի միջազգային բնապահպանական կառույցներին

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաեւ խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:

 

Այս խնդրի առնչությամբ ArmLur.am-ը դիմեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, որտեղից մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը փոխանցեց, որ զեկույց են պատրաստել՝ միջազգային խոշոր բնապահպանական կառույցներին ուղարկելու համար: Զեկույցն ամփոփման փուլում է:
«Զեկույցը պատրաստված է արդեն, վերջնական խմբագրման փուլում է: Բոլոր պետական կառույցների հետ աշխատում ենք. առողջապահության նախարարությունից սկսած մինչև արտակարգ իրավիճակների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ… այս ընթացքում ինչքան տվյալներ եւ տեղեկատվություն, որ հավաքվել է ֆոսֆորային զենքի կիրառումից հետո, ըստ էության դրանք հավաքագրվել են: Հիմա մի տարական զեկույցի ձեւաչափով հավաքագրվում է, որպեսզի ուղարկվի միջազգային եւ բնապահպանական կառույցներին եւ կոնվենցիաներ: Անկասկած մենք բոլորի հետ աշխատել ենք, ամբողջ տեղեկատվությունը հավաքագրված է: Հիմա ամփոփվում է զեկույցը եւ մենք, ամենայն հավանականությամբ հենց այսօրվա ընթացքում զեկույցները կուղարկենք միջազգային խոշոր բնապահպական կառույցներին եւ կոնվենցիաներին»,- իրավիճակը ներկայացրեց մամուլի խոսնակը:

 
 

  • Կիսվել: