երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ես իմ 19 տարեկան թոռանն եմ պահանջում, երեք տեղից վիրավոր է, գնացեք, գտեք, բերեք․ անհետ կորածի հարազատ

Ես իմ 19 տարեկան թոռանն եմ պահանջում, երեք տեղից վիրավոր է, գնացեք, գտեք, բերեք․ անհետ կորածի հարազատ

Երեք անգամ հանդիպել ենք, երեք անգամ էլ նույն պատասխանն ենք ստացել՝ համբերեք, զբաղվում ենք։ Այս մասին ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց սեպտեմբերի 13-ից հետո անհետ կորած համարվող Վահե Թորոսյանը տատը։

«Ես պահանջում եմ իմ 19 տարեկան թոռանը, սպասելու ենք 2 օր, ոչ ավել, 2 օրից կտեսնենք՝ ինչ ենք անում, ամբողջ Էջմիածինով գալու ենք այստեղ։ ՊՆ-ից ասում են, որ գնացել են որոնողական աշխատանքներ իրականացնելու, թույլ չեն տվել, կրակել են։ Ոչ ոք չի հետաքրքրվում, քանի անգամ գնացել հասել ենք Կապան, բայց չեն թողել։ Երեխաս երեք տեղից վիրավոր է, ով գիտի՝ ինչ վիճակում է հիմա, ոչ ոքի դա չի հետաքրքրում»,- ասաց Վահե Թորոսյանը տատը՝ Սեդա Թորոսյանը։

  • Կիսվել: