չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երեւանում ՊՆ-ին պատկանող անշարժ գույքը կվաճառվի մրցույթով. Նախնական գինը մոտ 191 մլն դրամ է

Երեւանում ՊՆ-ին պատկանող անշարժ գույքը կվաճառվի մրցույթով. Նախնական գինը մոտ 191 մլն դրամ է

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 9-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը, մասնավորապես, Երևանի Շիրակի փողոց 24 շենք, 63 հասցեում գտնվող 715.56 քմ մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.17475 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը նախկին զորամաս է եղել:

Ներկայացված նախագծով առաջարկվում է Կադաստրի պետական կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ  վերցվի նախարարությունից և ամրացվի Կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։ Նախագծի ընդունումը բխում է նշված որոշման պահանջներից։

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝190 950 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 43 492 828 դրամ։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝  349 056.60 դրամը։

Հիշյալ անշարժ գույքի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։

  • Կիսվել: