շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թիվ 100 դպրոցի բակում բացվել է հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

Թիվ 100 դպրոցի բակում բացվել է հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

Երեւանի թիվ 100 դպրոցի բակում,  oգոստոսի 11-ին բացվել է հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Լեւոն Գարեգինի Սարգսյանի եւ դպրոցի շրջանավարտ՝ ժամկետային զինծառայող Ալեքսանդր Աշոտի Կարապետյանի հիշատակին։

Ինչպես Infoport.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, հուշաքարի օծմանը ներկա են եղել պատերազմում հերոսաբար ընկած տղաների հարազատներն ու ծառայակիցները, պաշտոնատար անձինք։ Դպրոցի ռազմագիտության դասասենյակում էլ փառքի անկյուն է բացվել՝ նվիրված նրանց հիշատակին։

Միջոցառումից հետո հարգանքի տուրք է մատուցվել նաեւ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

 

 

  • Կիսվել: