երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Եկել էին՝ դիրք դնելու, զրուցել ենք, արդյունքում որոշվել է, որ սահմանից 200 մետր հեռու դիրք դնեն. Հաթերքի գյուղապետ

Եկել էին՝ դիրք դնելու, զրուցել ենք, արդյունքում որոշվել է, որ սահմանից 200 մետր հեռու դիրք դնեն. Հաթերքի գյուղապետ

Ադրբեջանցիները եկել էին, որ դիրք դնեին, զրուցել ենք, արդյունքում որոշվել է, որ սահմանից 200 մետր հեռու դիրք դնեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի գյուղապետ Ռադիկ Գրիգորյանը։

«Ապատեղեկատվություն է, թե ադրբեջանցիներն առաջխաղացում ունեն։ Զուտ փորձել են առաջ գալ, սակայն զրուցել ու հետ են գնացել իրենց տեղը։ Եկել էին առաջ, որ դիրք դնեն, բայց զրուցել ենք, ու արդյունքում որոշվել է, որ սահմանից 200 մետր հեռու դիրք դնեն։ Կրակոցներ, նման խնդիրներ չեն առաջացել»,- նշեց նա։


Հարցին՝ արդյոք Սյունիքում տեղի ունեցող դեպքերի ֆոնին Արցախում լարվածություն կա՞, գյուղապետը պատասխանեց. «Քանի այդտեղի ղեկավար մնում է, միշտ էլ լարվածություն լինելու է»։

Ռադիկ Գրիգորյանի խոսքով՝ գյուղում անվտանգության խնդիրը մեծ է. «Սահմանում այլ է, քաղաքում՝ այլ»։

Նշենք՝ NEWS.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել էր, որ հակառակորդը Արցախի մի քանի գյուղերի ուղղությամբ առաջխաղացում է ունեցել։

 

  • Կիսվել: