երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 19–ամյա Էդվարդ Հովհաննիսյանն Ապարանից էր

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 19–ամյա Էդվարդ Հովհաննիսյանն Ապարանից էր

Սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Էդվարդ Հովհաննիսյանն Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից էր։

19-ամյա Էդվարդը բանակ էր զորակոչվել մեկ տարի երկու ամիս առաջ։ Էդվարդն ընտանիքի կրտսեր որդին էր, իրենից մեծ մեկ եղբայր ունի։ Դիրքի ավագն էր: Զոհվել է անօդաչուի հարվածից հրամանատարի ու նրա վարորդի հետ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28–ին, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ագրեսիայի հետևանքով կա 3 զոհ:

 
 
 

  • Կիսվել: