հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։
 
Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։
Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ ՀՀ բանակի:
 
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման ընթացքը, շնորհավորել սերժանտներին ու մաղթել պատվով ստանձնել այս առաքելությունը:

  • Կիսվել: