երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հայկական կողմն ամեն ինչ անում է, ձեռնարկելու է ամեն քայլ՝ գերեվարված 6 հայ զինծառայողներին րոպե առաջ վերադարձնելու համար. Սարգսյան

Հայկական կողմն ամեն ինչ անում է, ձեռնարկելու է ամեն քայլ՝ գերեվարված 6 հայ զինծառայողներին րոպե առաջ վերադարձնելու համար. Սարգսյան

Հայկական կողմն ամեն ինչ անում է, ձեռնարկելու է ամեն քայլ՝ գերեվարված 6 հայ զինծառայողներին րոպե առաջ վերադարձնելու համար: Այս մասին վստահեցրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ փակ նիստից հետո, որում քննարկվում էր սահմանում լարված իրավիճակի հարցը:

Փակ նիստից հետո Սարգսյանը հորդորեց այս օրերին համախմբվել պետության, բանակի շուրջ, չտրվել խայծին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից մեծ քանակով ապատեղեկատվություն է շրջանառվում:

«ՊՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ և անելու է: Բանակն իր գործողություններն իրականացնում է անհրաժեշտ վերլուծությունների հիման վրա, մեր կողմից արվում են բոլոր քայլերը՝ այս իրավիճակը շտկելու համար, նաև՝ որ չկրկնվեն նման դեպքեր, և ամեն ինչ արվում է, որ գերեվարված մեր զինծառայողները րոպե առաջ վերադառնան»,-ասաց փոխնախարարը:

Նա շեշտեց՝ քաղաքացիները թող վստահ լինեն, որ անկասկած ՊՆ-ն, զինված ուժերը իրավիճակին տիրապետում են: «Ձեռնարկելու ենք ամեն քայլ, որ այդ գերիներին հետ վերադարձնենք, ձեռնարկելու ենք յուրաքանչյուր քայլ, իմ ասածի տողատակերում ամեն ինչ ասվեց»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով Սյունիքի իրավիճակին՝ նա նշեց, որ իր՝ ԱԺ գալու դրությամբ Սյունիքում իրավիճակը նորմալ է եղել, նման միջադեպեր չեն գրանցվել, ինչ Գեղար        քունիքում:

  • Կիսվել: