երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այս ագրեսիան ցույց է տալիս, որ ոչ մի պայմանագիր մեզ չի կարող պաշտպանել․ Ռուբեն Վարդանյան

Այս ագրեսիան ցույց է տալիս, որ ոչ մի պայմանագիր մեզ չի կարող պաշտպանել․ Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանը շարունակում է իր սադրանքներն ու ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու բոլոր տեսակի պայմանագրերը և օգտագործելով միջազգային լարված իրավիճակը։  Այս մասին գրառում է կատարել Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր, հասարակական գործիչ և ձեռներեց Ռուբեն Վարդանյանի։

«Ժամեր առաջ Ադրբեջանը զինված հարձակում է սանձազերծել Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի նկատմամբ։

Ադրբեջանը շարունակում է իր սադրանքներն ու ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու բոլոր տեսակի պայմանագրերը և օգտագործելով միջազգային լարված իրավիճակը։

Այս հերթական ագրեսիան ցույց է տալիս, որ ոչ մի պայմանագիր մեզ չի կարող պաշտպանել, եթե մենք ուժեղ չենք ու բոլորս միասին ոտքի չենք կանգնելու՝ մեր հայրենիքը պաշտպանելու։

Ցավոք, հարևան երկիրը չի ցանկանում գիտակցել, որ պատերազմը հարցի լուծում չէ։ Նրանք այդպես էլ պատմությունից դասեր չեն քաղել ու հիմարաբար կարծում են, որ ուժի կիրառումով կարող են խաղաղություն ստանալ։ Նրանք փորձում են մեզ ճնշել ու իրենց պահանջները պարտադրել՝ չհասկանալով, որ մշտական ագրեսիան բերելու է նրան, որ մենք ասիմետրիկ պատասխան ենք տալու։

Խաղաղության և անվտանգության թիվ մեկ երաշխավորը ողջ ժողովրդի՝ բանակի հետ միասնությունն է, ազգ-բանակ դառնալը։ Պետք է սթափվել վերջապես, մենք չպետք է անտարբեր մնանք մեր Հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Մենք նորօրյա Սարդարապատի շեմին ենք, և միայն միավորվելով ու մեկ բռունցք դառնալով կարող ենք պաշտպանել մեր ազատությունն ու մեր հողի վրա ապրելու իրավունքը։ Ո'ւժ ու վճառականություն բոլորիս»։

 

  • Կիսվել: