հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմեն Խաչատրյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արմեն Խաչատրյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արթուր Ղազինյանը տեղափոխվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, եւ մեր՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով «Հայաստան» խմբակցությունը գործուղել է Աննա Գրիգորյանին, ով չի մասնակցել հանձնաժողովի նիստերին: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի՝ հուլիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում, որտեղ քննարկվել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Հանձնաժողովն այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում վերջինս ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վստահության համար: Նրա խոսքով՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:

 

  • Կիսվել: