շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Արա Ֆիդանյանը՝ ազգային գվարդիայի՝ պետական սահմանների պաշտպանությանը մասնակցելու հարցի մասին

Արա Ֆիդանյանը՝ ազգային գվարդիայի՝ պետական սահմանների պաշտպանությանը մասնակցելու հարցի մասին

Գրված է, որ ոստիկանական զորքերի փոխարեն նախատեսված է ստեղծել ազգային գվարդիա, ուզում եմ հասկանալ՝ արդյոք ազգային գվարդիան ներգրավվելո՞ւ է պետական սահմանների պաշտպանությանը, ինչպես որ ոստիկանության զորքերի մասին օրենքի համաձայն՝ ներգրավվում են ոստիկանական զորքերը։ Այս մասին Ազգային ժողովում  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա ֆիդանյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը  հույս հայտնեց, որ չեն գա եզրակացության, որ ազգային գվարդիան միայն երկրի ներսում է օգտագործվելու, առավելևս՝ հաշվի առնելով, թե պատերազմից հետո թշնամու հետ շփման գիծը որքան է երկարել։

Արա Ֆիդանյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ այդ հարցը դեռևս քննարկումների փուլում է գտնվում։ «Բացառապես հենց այս հարցի առնչությամբ է, որ այս պահին դեռ վերջնական որոշում չի կայացվել»,–ասաց նա և նշեց, որ վերջնական որոշումից հետո կներկայացվի հանրությանը, այնուհետև հարցը կգա Ազգային ժողով։

Արթուր Խաչատրյանը նկատեց նաև, որ կատարողական ցուցանիշների թեև փոքր աճ կա, բայց նշվում է, որ ոստիկանության նկատմամբ հասարակական վստահության բարձրացման աճը հարյուր տոկոս է, առավելևս հանցագործությունների թվերը աճել են։ Ի պատասխան՝ փոխոստիկանապետն ասաց, որ վերջին խորքային ուսումնասիրությունը կատարվել է 2011 թվականին և բացառապես այդ հանգամանքով է պայմանավորված, որ որպես ցուցիչ տալիս են այդ հարցումը՝ 30 տոկոսի չափով։ «Նախատեսում ենք հաջորդ տարվա ընթացքում իրականացնել հերթական՝ բավականին խորությամբ ուսումնասիրությունը, որի արդյունքում վստահ եմ, որ կունենանք վստահության կտրուկ ավելացում։ Բացառապես հանցագործությունների թվի աճով չէ, որ մեր հասարակությունը գնահատում է ոստիկանության աշխատանքը։

  • Կիսվել: