հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ջերմուկի հատվածում բանակային դիրք չի հանձնվել. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Ջերմուկի հատվածում բանակային դիրք չի հանձնվել. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե, իբր, վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

«Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը տեսանյութ էր տարածել, որտեղ անհայտ անձը հայտնել է, թե 44-օրյա պատերազմի մասնակից է, անցյալ ամիս եղել է Ջերմուկում, և իրենց ասել են, թե դիրք պետք է հանձնեն. «Մայիսի 8-ին դիրքը տվեցին թուրքին»։

  • Կիսվել: