Անհետ կորած զինծառայողների ծնողները որոշել են գիշերել ՊՆ-ում. սպասում են Պապիկյանի հետ հանդիպմանը
Էջմիածնի ՛՛Քիմիկների՛՛ զորամասի՝ 44-օրյա պատերազմ մեկնած ու մինչ օրս չվերադարձած, անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները որոշել են գիշերել ՊՆ-ում:
Նրանք լրագրողների հետ զրույցում ասացին, որ այսօր հրավիրվել էին ՊՆ՝ նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելու, սակայն վերջինս իրենց չի ընդունել:
Փոխարենը ծնողները հանդիպել են փոխնախարար Արման Սարգսյանի հետ, որի տված պատասխաններն իրենց հարցերին ծնողներին չեն գոհացրել, ուստի նրանք որոշել են գիշերել Պն-ում՝ սպասելով Պապիկյանի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ շուրջ 60 ծնող վաղ առավոտից Պաշտպանության նախարարությունից պահանջում է հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ: