հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ

Անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ

Օգոստոսի 13-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի, ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից:

«Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողների հետ անցկացրել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորումներ: Անձնակազմը ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելու միջոցառումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: