կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամեն ինչ անում ենք, որ բանակն ուղղի իր մեջքը. պաշտպանության փոխնախարար (տեսանյութ)

Ամեն ինչ անում ենք, որ բանակն ուղղի իր մեջքը. պաշտպանության փոխնախարար (տեսանյութ)

Մենք պետք է այնպիսի բանակ ձեւավորենք, որն անվտանգություն կերաշխավորի եւ իր հզորությամբ կամրապնդի մեր երկրի սահմանների ամբողջ անվտանգությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Բոլոր երկրների անվտանգության երաշխավորները բանակներն են, մեր բանակն անցավ փորձությունների միջով եւ այսօր պետք է ջանք ու եռանդ չխնայենք, թե պաշտպանության նախարարության, թե զինված ուժերի գլխավոր շտաբի բոլոր զինծառայողները, որպեսզի մենք ունենանք այնպիսի բանակ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոն մենք գանք հպարտությամբ, հարգենք մենր զոհված ընկերների, եղբայրների, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն մեր հայրենիքի: Մենք պետք է այնպիսի բանակ ձեւավորենք, որն անվտանգություն կերաշխավորի եւ իր հզորությամբ կամրապնդի մեր երկրի սահմանների ամբողջ անվտանգությունը»,-նշեց նա:

Խոսելով այն մասին, թե ինչ է արվում բանակի մեջքն ուղղելու համար, փոխնախարան ասաց, որ իրականացնում են բոլոր գործողությունները, որ բանակն ուղղի իր մեջքը եւ դառնա մեր երկրի անվտանգության երաշխավորը:

Իսկ հարցին, թե ինչու է անհրաժեշտ հայկական բանակի զինծառայողներին հանդերձավորել ՆԱՏՕ-ի չափանիշներով, նա պատասխանեց, որ բանակի հետ կապված մասնագետներն անում են ամեն ինչ, որ կրթված ու մարտունակ բանակ ունենալու համար, այդ ամեն ինչի մեջ ներառվում է նաեւ համազգեստը, եւ դա արվում է, որ զինծառայողն իրեն զգա տաք ու ապահով:

 

  • Կիսվել: