հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանը՝ չունենալով ենթակառուցվածքներ, ճանապարհներ, արագ կարողացավ գալ, մեր քթի տակ բարձրանալ մեր սահմանները. Օհանյան

Ադրբեջանը՝ չունենալով ենթակառուցվածքներ, ճանապարհներ, արագ կարողացավ գալ, մեր քթի տակ բարձրանալ մեր սահմանները. Օհանյան

Հայ-ադրբեջանական սահմանները Ադրբեջանի բնակավայրերից շատ-շատ հեռու են, իսկ մեր բնակավայրերին շատ մոտ են սահմանները, մեր բնակավայրերը գնդակոծության տակ են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք ունենալով մեր հետեւում ժողովուրդ, ենթակառուցվածքներ, հայկական բնակավայրեր, չկարողացանք արագ կազմակերպվել եւ շփման գծում ռազմավարական բոլոր կետերը զբաղեցնել, մեր երկիրը պաշտպանել: Իսկ Ադրբեջանը երկրի խորքում ունեցած բնակավայրերից, ենթակառուցվածքներ, ճանապարհներ չունենալով այդքան արագ կարողացավ գալ, մեր քթի տակ բարձրանալ մեր սահմանները եւ հետեւից արագ բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները, դիրքերը ամրապնդել, որովհետեւ օգտագործեց իր պետության շինարարական ամբողջ ներուժը: Իսկ մեր պետության շինարարական ներուժը օգտագործվում է այլ ուղղություններով»,-ասաց նա:

  • Կիսվել: