շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: