կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերն առաջ է տանում` խախտելով պայմանավորվածությունները. Բալասանյան

Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերն առաջ է տանում` խախտելով պայմանավորվածությունները. Բալասանյան

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտում է պայմանավորվածություններն ու իր դիրքերն առաջ տանում Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ria.ru-ին ասել է  ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանը բազմիցս խախտում է Արցախի Հանրապետության այսօրվա պայմանական սահմանները։ Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքների չի տրվում՛՛։

Ըստ Բալասանյանի՝  Ադրբեջանի կողմից խախտումներ են արձանագրվել Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր Շուկայի ուղղություններով։

Նա հավելել է, որ արձանագրած խախտումների մասին տեղեկացնում են ռուս խաղաղապահներին, և հարցերը մասամբ լուծվում են:

  • Կիսվել: