երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի,  օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ․ Սպասեք կոշտ պատասխանի

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ․ Սպասեք կոշտ պատասխանի

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։  Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդի այս գործողությանը նախորդել է  Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր,  Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։

Սպասեք կոշտ պատասխանի»,- գրել է խոսնակը։

  • Կիսվել: