կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել հայ-ադրբեջանական արևելյան սահմանին շինաշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել հայ-ադրբեջանական արևելյան սահմանին շինաշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

  • Կիսվել: