չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքում սպանվել է մեկ քաղաքացի, 5 զինծառայող և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 11 զինծառայող

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքում սպանվել է մեկ քաղաքացի, 5 զինծառայող և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 11 զինծառայող

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ադրբեջանի ԶՈւ գործադրմամբ վարվում է ագրեսիվ պատերազմ։ Այս մասին ասյօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս պատերազմը և դրա ընթացքում ծանրագույն հանցագործությունների կատարումը փաստագրված և հաստատված հանգամանք է ՀՀ իրավապահ մարմինների կողմից՝ արդեն իսկ հարուցված մի շարք քրեական գործերով, կատարված նախաքննությամբ:

Նա նշեց, որ պատերազմը սկսել է 2020 թվականի հուլիսին և շարունակվում է․

«Այդ ընթացքում ՀՀ տարածքում սպանվել է մեկ քաղաքացի, մարմնական վնասվածքներ են ստացել երեք քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս, ինչպես նաև սպանվել է 5 զինծառայող և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 11 զինծառայող, որոնք ռազմական գործողություններին ներգրավված չեն եղել»։

Վահե Հարությունյանը նշեց, որ հակառակորդի կողմից հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակուղղված ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձել խորը թիկունքում գտնվող բնակավայրերը, հրետակոծվում են խաղաղ բնակավայրերը, թիրախավորվում են շինություններ կապի, տրանսպորտի այլ միջոցներ:

«Դատախազությունը ակտիվ համագործակցում է օտարերկրյա երկրների գործընկերների, մասնավորապես Ռուսաստանի դատախազության, Իրանի գրոծընկերների հետ և նրանց փոխանցել են առկա ապացույցները և կարելի է ասել ամենօրյա աշխատանքի գրաֆիկով փորձում ենք հնարավորինս անել, որպեսզի քրեական գործերով արդեն հասատված այն հանգամանքը, որ վարձկաններ կան Ադրեբջանի զինված ուժերի կազմում, այդ վարձկանների ներթափանցումը կանխարգելու նպատակով, նրանց անձը պարզելու, ինքնությունը հաստատելու և հետագա այլ համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ։

Հարուցված քրեական գործերը բազմաթիվ են, մոտ երկու տասնյակ և ավելի քրեական գործեր են հարուցվել՝ ինչպես ագրեսիվ պատերազմի, այնպես էլ այլ հանցագործությունների»,-ասաց նա:

  • Կիսվել: