հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
49-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր վիճակում փրկել է ժամկետային զինծառայողի

49-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր վիճակում փրկել է ժամկետային զինծառայողի

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման հետեւանքով Ջերմուկի դիրքերից մեկում զոհվել է պայմանագրային զինծառայող Արսեն Սարգսյանը։

49-ամյա Արսեն Սարգսյանը 2018 թվականին որպես պայմանագրային զինծառայող անցել էր ծառայության, մինչեւ այդ զորամասում խոհարար է աշխատել։ Դիրքերից վերադառնալուց հետո էլ որպես հացթուխ էր աշխատում։

Արսենը 44-օրյա պատերազմի պատերազմի մասնակից էր, նախքան պատերազմը ծառայում էր Քարվաճառում, իսկ հետո՝ Ջերմուկում։

Արսեն Սարգսյանն ամուսնացած էր, ուներ երկու որդի եւ մեկ դուստր։

Պայմանագրային զինծառայողը սեպտեմբերի 20-ին Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում է եղել։  Նա հուղարկավորվել է հոկտեմբերի 23-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

 

  • Կիսվել: