Մահացել է Քրիս Ռին
74 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ և երգահան Քրիս Ռին: Այս մասին հայտնել է երգչի ընտանիքը, տեղեկացնում է Sky News-ը:
«Կարճատև հիվանդությունից հետո երգիչ Քրիս Ռին այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցում՝ շրջապատված իր ընտանիքով», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Քրիստոֆեր «Քրիս» Էնթոն Ռին հայտնի էր սլայդ-կիթառի նվագով։ Երգիչը հաջողության գագաթնակետին հասավ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին՝ իր տասներորդ ստուդիական ալբոմի՝ «The Road To Hell» (1989) թողարկմամբ, ինչպես նաև դրան հաջորդած «Auberge» (1991) ալբոմով։


