երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հնդկաստանում կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը

Հնդկաստանում կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կապակցությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպանության և Հնդկաստանի Մեդիա և զվարճանքի արդյունաբերության միջազգային պալատի (ICMEI) համագործակցությամբ, ս.թ. ապրիլի 19-ին Նոիդայում կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը: Այս մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին, մասնավորապես՝ հայ համայնքի հարգարժան ներկայացուցիչներին, մասնակից դառնալու միջոցառմանը. հասցեն և ժամն՝ ըստ ներկայացված պաստառի»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: