երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դավիթ Բաբայանի՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին նամակը տարածվել է ՄԱԿ-ում

Դավիթ Բաբայանի՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին նամակը տարածվել է ՄԱԿ-ում

Փետրվարի 19-ին ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղված նամակը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։

Նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործությունների հետևողականորեն իրականացման վերաբերյալ՝ նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ապա նաև հաջորդած տարիներին՝ նպատակ ունենալով մասնակիորեն կամ ի սպառ ոչնչացնել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական ներկայության ցանկացած վկայություն։

  • Կիսվել: