Daft Punk-ի անդամը «Նռան գույնը» անվանել է երբևէ նկարահանված ամենագեղեցիկ ֆիլմը
Ֆրանսիական Daft Punk էլեկտրոնային երաժշտական դուետի անդամ Թոմաս Բանգալտերը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» անվանել է «երբևէ նկարահանված ամենագեղեցիկ ֆիլմը»:
Criterion Closet այցելության ժամանակ Բանգալտերը հայ բանաստեղծ և աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին պատմող 1969 թվականի ֆիլմը ընդգրկել է իր վրա ամենամեծ ազդեցությունը թողած ութ ֆիլմերի շարքում: «Սա աչքերի համար երաժշտություն է: Յուրաքանչյուր կադր բանաստեղծություն է: Փարաջանովը հանճար է: Սա իսկական գլուխգործոց է»,- ասել է երաժիշտը:
«Նռան գույնը» գործնականում զուրկ է երկխոսություններից. Փարաջանովը Սայաթ-Նովայի պատմությունը փոխանցել է տեսողական կոմպոզիցիայի, գույնի և խորհրդանիշների միջոցով: Ֆիլմը խորհրդային տարիներին ենթարկվել է գրաքննության:
Ավելի ուշ այն վերականգնվել է Մարտին Սկորսեզեի կինոհիմնադրամի աջակցությամբ և Criterion հավաքածուի մաս է կազմում:



