հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ժամը 17.00-ի դրությամբ Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը հասել է 46.6%-ի

Ժամը 17.00-ի դրությամբ Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը հասել է 46.6%-ի

Արցախի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` համապատասխան շրջանների որոշ համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է 346 ընտրող կամ ընտրողների 46.6%-ը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության  կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
 
Աղբյուրի համաձայն՝ մասնակիցների թիվն, ըստ ընտրական տեղամասերի, հետևյալն է.
 
Ասկերանի շրջան
Խաչմաչ՝ 143 ընտրողներից 73 կամ 51.0%,
Ծաղկաշատ՝ 102 ընտրողներից 58 կամ 56.9%,
 
Մարտակերտի շրջան
Նոր Ղազանչի՝ 98 ընտրողներից 59 կամ 60.2%,
 
Մարտունու շրջան
Հերհեր՝ 399 ընտրողներից 156 կամ 39.1%։
Ընտրություններին մասնակցում են համայնքի ղեկավարի 6 և համայնքի ավագանու անդամի 5 թեկնածուներ:

  • Կիսվել: