կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2550,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: