երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ընտրությունները պետք են՝ Արցախի ժողովրդի բնականոն կյանքն ապահովելու համար. Զախարովա

Ընտրությունները պետք են՝ Արցախի ժողովրդի բնականոն կյանքն ապահովելու համար. Զախարովա

Ընտրությունները պետք են՝ Արցախի ժողովրդի բնականոն կյանքն ապահովելու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Արցախում մարտի 31-ին կայացած ընտրությունները:

"Մենք ելնում ենք նրանից, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն կյանքը ապահովելու համար", - նշել է Զախարովան: 

Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ ՌԴ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։ "Նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը",- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

"Միևնույն ժամանակ, չենք կարծում, որ խաղաղ կարգավորման հետագա գործընթացը որևէ կերպ կախված է հիշյալ միջոցառումից", - հայտարարել Է Զախարովան: 

  • Կիսվել: