երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են. ԱՀ ՊԵԿ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են. ԱՀ ՊԵԿ

2021 թվականի 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են 4 մլրդ 856 մլն դրամով։

Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցին հայտնեցին ԱՀ Պետական եկամուտների կոմիտեից:
 
2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 12,956.0 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 8,100.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 60 տոկոսով կամ 4,856.0 մլն դրամով: Հավաքագրված եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  թերակատարվել են 50 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 12,930.5 մլն դրամ:
 
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 10,022.5 մլն դրամը կամ 77.4 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
 
Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին հունիս ամսվա ընթացքում կատարվել է 101.1 մլն դրամ գումարի չափով վերադարձ:

  • Կիսվել: