հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերջին մեկ շաբաթում ռուս խաղապահներն ապահովել են 200 միավոր տարանցիկ տրանսպորտային միջոցի և 1000 մարդու անվտանգ տեղաշարժը դեպի ԼՂ և հակառակ ուղղությամբ

Վերջին մեկ շաբաթում ռուս խաղապահներն ապահովել են 200 միավոր տարանցիկ տրանսպորտային միջոցի և 1000 մարդու անվտանգ տեղաշարժը դեպի ԼՂ և հակառակ ուղղությամբ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են շուրջօրյա վերահսկողություն իրականացնել 27 դիտակետում՝ ապահովելով մարդկանց և ավտոմեքենաների անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուս խաղապահներն ապահովել են ավելի քան 200 միավոր տարանցիկ տրանսպորտային միջոցի և շուրջ 1000 մարդու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղություններով:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Միշինն ասել է. «Դիտակետի անձնակազմը հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում: Զինծոռայողներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտի տեղաշարժն անցակետով: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգման են ենթարկվում երկու ուղղությամբ երթևեկող բոլոր մեքենաները»:

 

 

  • Կիսվել: