Վերջին հարվածները՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության կենտրոնին. ԱՀ ՄԻՊ
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից վերջին հարվածները Ստեփանակերտին եղել են Մոր և մանկան առողջության կենտրոնին և կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքների ուղղությամբ։
«Այսիպիսով՝ հիվանդանոցը կրկին թիրախավորվեց։ Կա երկու ծանր վիրավոր քաղաքացիական անձ»,-նշել է ԱՀ ՄԻՊ-ը։