ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերահաստատում եմ խոստումս՝ բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում հրաժարական տալու և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին. ԱՀ նախագահ

Վերահաստատում եմ խոստումս՝ բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում հրաժարական տալու և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին. ԱՀ նախագահ

Վերահաստատում եմ դեռևս 2020թ. դեկտեմբեր ամսում հնչեցրած հրապարակային խոստումս՝ բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում հրաժարական տալու և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, որին ես չեմ մասնակցելու: Այս մասին իր այսօրվա ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Այսպիսի ճգնաժամային ծանր պայմաններում դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև՝ վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները:

Հորդորում եմ վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել մեր երկրի ներքին կյանքի կայունությունը, կրկին ձևավորել ճամբարներ, ինչը մերօրյա պայմաններում անընդունելի է: Միաժամանակ վերահաստատում եմ դեռևս 2020թ. դեկտեմբեր ամսում հնչեցրած հրապարակային խոստումս՝ բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում հրաժարական տալու և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, որին ես չեմ մասնակցելու՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: