չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վարույթ է ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում Արցախի բնակչի գերեվարվելու և բռնության ենթարկվելու քրեական գործը. ԱՀ ՔԿ

Վարույթ է ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում Արցախի բնակչի գերեվարվելու և բռնության ենթարկվելու քրեական գործը. ԱՀ ՔԿ

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ Ա.Վ.-ի կողմից նույն շրջանի Վարդաձոր համայնքից դեպի Ասկերան քաղաք ոտքով ճանապարհվելու և նույն շրջանի Նախիջևանիկ համայնքի ճանապարհը շփոթելու արդյունքում ժամանակավորապես՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարվելու և մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ Ա.Վ.-ին բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջության վնաս պատճառելու ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործը:

 

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: