երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վարդան Սրմաքեշն Արցախի նախագահական ընտրություններում հաջողություն է մաղթել Արայիկ Հարությունյանին

Վարդան Սրմաքեշն Արցախի նախագահական ընտրություններում հաջողություն է մաղթել Արայիկ Հարությունյանին

Արայիկ Հարությունյանի՝ որպես ԱՀ վարչապետի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Արցախի ապրած տնտեսական զարթոնքն ակնհայտ է: Այս մասին ասել է շվեյցարահայ խոշոր ձեռներեց, բարերար Վարդան Սրմաքեշը:

Ըստ նրա՝ աճի ռեկորդային տեմպերը տեսանելի են գյուղատնտեսության ոլորտում, ստեղծվեց ու կայացավ վերականգնվող էներգետիկայի ոլորտը, արդյունաբերությունն ու քաղաքաշինությունը հասան աննախադեպ մակարդակի:

Բարերաը նշել է, որ Արայիկ Հարությունյանին ճանաչում է շատ լավ, ծանոթացել է 2007 թվականին, երբ նա ստանձնեց Արցախի վարչապետի պաշտոնը:

«Ես առաջիկա ընտրություններում հաջողություն եմ մաղթում Արայիկ Հարությունյանին և իր գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությանը»,-նշել է Սրմաքեշը:

Հիշեցնենք, որ Արցախում մարտի 31-ին կանցկացվեն նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

  • Կիսվել: