շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան՝ ի պատասխան Report-ի խնդրանքի։

Նա նշել է, որ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել Բաքվի վերաքննիչ դատարան։

«Նոյեմբերի 24-ին հանդիպել եմ իմ պաշտպանյալի հետ։ Խաչատրյանը առողջական խնդիրներ չունի: Ես նրան բացատրեցի իր բոլոր իրավունքները»,-ասել է փաստաբանը։

Նշենք, որԲաքվի ռազմական դատարանում ավարտվել է Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»: Դատարանը որոշում էր կայացրել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները առևանգել և Բաքու էին տեղափոխել 2023թ. հուլիսի 29–ին։

  • Կիսվել: