հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուժեղ պետություն ստեղծելով միայն կարող ենք պահպանել մեր գոյությունն ու ինքնությունը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Ճանկաթաղ գործուղված ուսուցչուհի

Ուժեղ պետություն ստեղծելով միայն կարող ենք պահպանել մեր գոյությունն ու ինքնությունը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Ճանկաթաղ գործուղված ուսուցչուհի

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխարհագրության ուսուցչուհի Տաթևիկ Ենոքյանը ՀՀ Արարատի մարզի Դարակերտ համայնքից գործուղվել է Արցախ և դասավանդում է ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի միջնակարգ դպրոցում:

Տաթևիկ Ենոքյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ձգտում է համայնքային կյանքն ավելի ակտիվ դարձնել և երեխաների միջոցով իրականացնել համայնքային զարգացում` անկախ գյուղի սահմանապահ լինելու հանգամանքից։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Ծրագրին մասնակցելու նախնական մոտիվացիան Արցախն ավելի լավ ճանաչելն էր, նրա հեռավոր որևէ անկյունում դասավանդելն ու սեփական փորձով աշակերտներին ցույց տալը, որ նրանցից յուրաքանչյուրն առաջնորդ է, ով իր առաքելությունն ու դերն ունի համայնքում, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է լինել փոփոխությունը` փոքրիկ քայլերով դեպի մեծ նպատակը, որ իրենց գյուղը ոչ թե աշխարհից կտրված ու հեռավոր անկյունում է, այլ աշխարհի կենտրոնն է, որ հայրենիքը սկսվում է հենց իրենց գյուղից` սահմանից, գյուղի խնդիրներից ու հոգսերից:
Բնութագրությունը հասանալի չէ
 
Առաջին արդյունքը, որին ձգտում եմ հասնել, աշակերտների մեջ աշխարհագրական ակադեմիական գիտելիքների բարձրացումն է, ինչպես նաև առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացումը։ Երկրորդ արդյունքը աշակերտներին դեպի գիրքը տանելն է, նրանց մեջ ընթերցանության նկատմամբ սեր սերմանելը, հետազոտական հմտություններ զարգացնելը։ Քանի որ դպրոցի գրադարանի ֆոնդն աղքատիկ է , այդ պատճառով այս փուլում ակտիվ գրքահավաք ենք իրականացնում համացանցի միջոցով, երկրորդ քայլը «Զարթնիր» ՀԿ-ի հետ համագործակցելն ու ընթերցանության խմբակ բացելն է լինելու», - ասաց Տ.Ենոքյանը ։
Բնութագրությունը հասանալի չէ

Ուսուցչի խոսքով՝ օգտագործում են դասավանդման ինքնուրույն ուսումնառության մոդել, որի շրջանակում աշակերտները ոչ միայն յուրացնում են թեմատիկ նյութը, այլև իրականացնում ուսումնասիրություններ, փորձում են գտնել կիրառման տարբերակներ:

Բնութագրությունը հասանալի չէ «Չնայած մենք ձգտում ենք բարձրացնել աշակերտների ակադեմիական գիտելիքների մակարդակը, բայց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում նաև իրականացնում ենք նախագծային ուսուցում՝ օգտագործելով դասավանդման միջդիսցիպլինար մեթոդը, որը դպրոցական մեթոդական համակարգում լայն տարածում չունի:

Բնութագրությունը հասանալի չէՆախագիծ կազմելու ընթացքում կիրառում ենք ինչպես մի առարկայի, այնպես էլ հարակից այլ առարկաների մասնագիտական գիտելիքները, որոնք առնչվում են հիմնախնդրին կամ այն հնարավորությանը, որն ընտրում ենք:

Բնութագրությունը հասանալի չէ Նաև հետազոտություններ ենք իրականացնում հասարակական կազմակերպությունների, տեղական կառավարման օբյեկտների, փորձագետների և այլ մասնագետների շրջանակում: Այսինքն մի հարցը դիտարկում ենք տարբեր ասպեկտներով», - նշեց Տ.Ենոքյանը:

Բնութագրությունը հասանալի չէՏաթևիկ Ենոքյանի համոզմամբ՝ Արցախի ապագան կարելի է պատկերացնել միայն զգոն ու պատրաստված լինելով, թշնամուն լավ ճանաչելով:

Բնութագրությունը հասանալի չէ«Արցախն ինձ համար իմ հայրենիքի մի անկյունն է, որն այս պահին վիրավոր է, և յուրաքանչյուրիս սիրո և ջերմության կարիքն ունի: Հայրենիքը, մարդուն, երևույթը չեն սիրում միայն վերացական գաղափարներով ու մտքերով, հեռվից, սիրում են այն շոշափելով, նրա համար մի բան անելով, գործելով, ճանաչելով, իր հետ միասին ապրելով, ստեղծելով ու իրար փոխադարձ հզորացնելով, վիրակապ դնելով ու այն խնամելով: Ցանկացած խնդիր կարելի է լուծել առաջին հերթին կրթության միջոցով, որովհետև մեր ապագա հասարակությունն այն երեխաներն են, որոնց մենք կրթում ենք, նրանք են հզորացնելու ու ամրացնելու այն երկիրը, որտեղ ապրում ենք: Արցախը հզորանալու կարիք ունի, մենք թշնամու քթի տակ ուժեղ պետություն ստեղծելով միայն կարող ենք պահպանել մեր գոյությունը, ինքնությունը, իսկ այն ստեղծելու համար մեզանից յուրաքանչյուրի լուման ու ներդրումը շատ կարևոր է», - հավելեց ուսուցչուհին:

  • Կիսվել: