կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուսումնական տարվա առաջին տասնօրյակում  կիրականացվի մշտադիտարկում` պարզելու անհաղթահարելի խնդիրները. ԿԳՄՍ  նախարար

Ուսումնական տարվա առաջին տասնօրյակում կիրականացվի մշտադիտարկում` պարզելու անհաղթահարելի խնդիրները. ԿԳՄՍ նախարար

Վերջին օրերին Արցախի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը    շրջանների եւ Ստեփանակերտի ոլորտային  պատասխանատուների հետ առցանց քննարկումներ է կազմակերպել   սեպտեմբերի մեկից ուսումնական գործընթացը սկսելու համար առկա խնդիրները վեր հանելու նպատակով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը`հավելելով, որ այդ քննարկումների արդյունքում  ի հայտ եկած  խնդիրները հիմնականում վերաբերել են գրենական պիտույքների սղությանն ու բացակայությանը  աշակերտների թերսնմանը, ներքաղաքային ու միջհամայնքային  երթուղայինների բացակայությանը: 

«Առկա է նաեւ մասնագետների խնդիր: Բացի այդ ունենք ավելի քան 300 ուսուցիչ, որ  դասավանդելու համար մի բնակավայրից մյուսն էր հասնում տրանսպորտով։  Այս հարցերը  քննարկվել են  համապատասխան կառույցների ու երկրի ղեկավարության հետ` եզրահանգելով, որ ամեն դեպքում սեպտեմբերի 1-ին պետք է   մեկնարկենք  ուսումնական գործընթացը»,- մանրամասնեց նախարարը` նշելով, որ  նոր ուսումնական տարվա առաջին տասնօրյակում   մշտադիտարկում կիրականացվի անհաղթահարելի խնդիրները պարզելու համար: 

«Այդ ժամանակահատվածը   փորձաշրջան է, որը ցույց կտա  ի վիճակի ենք դպրոցներում շարունակե?լ ուսումնական գործընթացը, թե անհրաժեշտ է  ժամանակավորապես դադարեցնել»,- ընդգծեց  Նորայր Մկրտչյանը։

  • Կիսվել: