երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնել Արցախին և Հայաստանին

Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնել Արցախին և Հայաստանին

 Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով զոհված զինվորների հիշատակին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և լուսանկար հրապարակել:

«Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնում Արցախին և Հայաստանին»,- գրել է Սեյրանյանը:

 

Ուկրաինահայերը դեսպանատան շենքին փակցրել են Արցախի դրոշները, ծաղիկներ խոնարհել զոհված զինծառայողների հիշատակին և մոմավառություն իրականացրել:

  • Կիսվել: